Chess.com- ը դարձել է աշխարհի ամենախոշոր առցանց շախմատային համայնքը, որի միլիոնավոր ակտիվ անդամներ ներկայացնում են մոլորակի յուրաքանչյուր երկիր: Մեր նպատակն է շախմատային բոլոր երկրպագուների համար ստեղծել զվարճալի, անվտանգ և արդար տեղ խաղը վայելելու համար:
Մենք խրախուսում ենք բոլոր անդամներին վերաբերվել ուրիշներին, այնպես ինչպես նրանք կցանկանային որ իրենց վերաբերվեյին և հետևել ստորև նշված հատուկ ուղեցույցներին: Խաղացողները և համայնքի այն անդամները, ովքեր չեն կարողանում հետևել այս կանոններին, կենթարկվեն զգուշացումների, արտոնությունների սահմանափակման, առանձնացված խաղային բաժիններին կամ նույնիսկ հաշիվների փակման: Մենք իրավունք ենք վերապահում փոխել Համայնքի Քաղաքականությունը ցանկացած ժամանակ: Համայնքի Քաղաքականությանը համապատասխանելը չի երաշխավորում Chess.com-ի ապագա մուտքը կամ Ծառայության օգտագործումը:
Համայնքային Վարք
- Եղեք բարի, օգտակար և ներողամիտ
- Մենք չենք հանդուրժի ռասիզմը, սեքսիզմը, մեծամտությունը կամ բռնի սպառնալիքները
- Որևք ձևով մի չարաշահեք, հարձակվեք, սպառնացեք, զանազանեք կամ վիրավորեք այլ անդամներին։
- Մի շեղեք թեմաները, մի սադրեք կամ գրառեք շեղող կամ անիմաստ բովանդակություն
- Մի ուղարկեք սպամ, գովազդ կամ պատճենեք/տեղադրեք մեկնաբանությունները և հաղորդագրությունները
- Մի գովազդեք չափից ավել ձեր ակումբը
- Մի քննարկեք հրապարակայնորեն կրոնական կամ քաղաքական թեմաներ
- Մի հրապարակեք անպարկեշտ կամ պոռնոգրաֆիկ բովանդակություն
- Մի քննարկեք անօրինական գործողությունները
- Մի բացեք ավելի քան երկու հաշիվ (վերապատրաստման նպատակով թույլատրվում է երկրորդ, անանուն հաշիվը)
Ազնիվ Մարզիկի Քաղաքականություն
- Պարբերաբար մի ընդհատեք խաղերը
- Մի սպասեցրեք ձեր հակառակորդներին առանց անհրաժեշտության
- Մի անջատվեք կամ կասեցրեք առանց հրաժարականի երբ պարտվում եք
- Մի վախեցրեք կամ մեղադրեք ձեր հակառակորդներին
- Հետևեք Արդար Խաղի Քաղաքականությանը
Եթե դուք հարցեր ունեք մեր քաղաքականության մասին, խնդրում ենք դիմել մեր Աջակցության Թիմին: