Հոդվածներ
Շախմատային Նշագրություն` Շախմատի Լեզուն

Շախմատային Նշագրություն` Շախմատի Լեզուն

erik
| 394 | Սկսնակների Համար

Շախմատային նշագրությունը հարմար միջոց է խաղը գրանցելու և պահպանելու համար, որպեսզի կարողանաք վերարտադրել այն մարտավարության ուսումնասիրման, սխալները հասկանալու կամ ձեր ընկերներին տպավորելու նպատակով: Փորձեք շախմատային նշագրությունը ձեր հաջորդ խաղում՝ դուք կտեսնեք, որ չկա ոչինչ ավելի գոհացուցիչ, քան լավ քայլից հետո տեղադրված բացականչական նշանը, որը կատարելուց հետո հաղթում եք խաղը:

Հանրահաշվական Նշագրություն

Շախմատային նշագրության ամենապարզ և ամենատարածված ձևը կոչվում է Հանրահաշվային Նշագրություն: Այն նշագրում է շախմատի խաղատախտակը տառերով և թվերով:

Այս դիագրամայում սպիտակ արքան գտվում է c3 դաշտում է, իսկ սև արքան գտվում է h5 դաշտում:

Հորիզոնականը (կամ տողը) 1-ը առիջին հորիզոնական է, որտեղից սպիտակները սկսում են; սևերը սկսվում են 8-րդ հորիզոնականից. Ուղաձիգերը (կամ սյուները) տառանշվում են սպիտակների ձախից դեպի աջ:

Բացի այդ, մեծատառեռը օգտագործվում են խաղաքարերի համար հետեւյալ կերպ՝

Ա: Արքա
Թ: Թագուհի
Ն: Նավակ
Փ. Փիղ
Ձ: Ձի
Զ: Շինվոր (չնայած ըստ կոնվենցիայի, Զ տառը սովորաբար բացակայում է նշագրությունում)

How to Write a Chess Move

Ինչպես Գրել Քայլը

Քայլը գրելու համար նշեք խաղաքարի անվանման առաջին տառը և այն դաշտը, որի վրա նա տեղաշարժվում է: Երբ խաղաքարը վերցնում է որևէ խաղաքար, մենք պետք է նշենք x նշանը «գրավումը» նշելու համար և տեղաշարժման դաշտը:

Օրինակ, այս խաղում, սպիտակների առաջին քայլը Ձc3 է՝ ձին, c3 դաշտում է։ Սևերը պատասխանում են f5-ով (հիշեք, Զ-ն արհամարվում է): Սպիտակները խաղում են e4 և սևերը գրավում են զինվորը, fxe4՝ f-ը վերցնում է e4: f ուղաձիգը փոխարինում է զինվորի անվանումը, քանի որ Զ-ն արհամարվում է: Սպիտակները վերցնում են, Ձxe4: Մնացած խաղը գրառվում է այպես

...         Ձf6

Ձxf6 + gxf6

Թh5#

 + նշում է շախը, և # նշում է մատը:

Պայմանական Նշաններ

x: վերցնել կամ գրավում
0-0. փոխատեղում արքայի թևում
0-0-0. փոխատեղում թագուհու թևում
+: շախ
#: մատ
!: լավ քայլ
?: վատ քայլ
ավել !-րը և ?-ը ավելացվում են շեշտադրության համար:

Անորոշության Խուսափում

Նd1-ը բավարար չէ այս քայլը սահմանելու համար՝ որ նավա՞կը:

Այն դեպքերում, երբ կանոնավոր նշագրումը ոչ միանշանակ է, օրիգինալ խաղաքարը նշելու համար ավելացրեք լրացուցիչ անվանատառ կամ թվանշան: Այստեղ, Նad1-ը, a ուղաձիգի նավակի տեղաշարժումն է d1 դաշտ, լուծում է խնդիրը: Երբ վերցվում է զինվորը, միշտ ներառեք օրիգինալ ուղաձիգը, ինչպես վերևում fxe4 և gxf6:

Other Chess Notation

Այլ Նշագրություն

Այսօր խաղացողների մեծ մասն օգտագործում է Հանրահաշվական Նշագրությունը, սակայն կան մի քանի այլ տարբերակներ։

Երկար Հանրահաշվական Նշագրությունը նշում է ինչպես օրիգինալ դաշտը, այնպես էլ յուրաքանչյուր քայլի նպատակակետային դաշտը:

Նկարագրական Նշագրությունը, ավելի հին համակարգ է, նկարագրում է շախմատի խաղատախտակի ուղաձիգերը: Օրինակ, c ուղաձիգը կոչվում է ԹՓ կամ թագուհու փղի ուղաձիգ: Դիրքերը գրված են յուրաքանչյուր խաղացողի տեսանկյունից: Սպիտակների ԹՓ3-ը սևերի ԹՓ6 է:

Անվճար Ներբեռնեք Շախմատային Նշագրության Բլանկը

Դուք կարող եք անվճար ներբեռնել շախմատային բլանկը այստեղ, կամ ձեռք բերեք նմանատիպ գնահատման գրքույկը, նշագրություն կատարելու համար, սակայն հնարավոր է սկսել սովորական տողերով թղթով:

Printable Chess Scoresheet

erik
Erik

[Please Note: Don't send me Tech Support, Abuse Reports, or other "Site" issues. Please contact Chess.com Support for those things. But I do love thank you notes and personal messages! Thank you!]

Yes, I am the guy who started Chess.com (along with Jay, Igor, Piotr, and many others). I have 3 amazing daughters, one wild son, and a wonderful, patient wife! I learned chess when I was 8 years old. Since then I have been playing, studying, and enjoying it regularly. I prefer semi-open and closed positions that blow up tactically (like the Closed Sicilian, King's Indian, Glek etc). 

Want to know more about how Chess.com got started? Read about it here!